Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հասարակություն
Հունիսի 26-27-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Վարդավառի լճի մոտակայքում այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք, «Շահումյան-2» գերեզմանատանը՝ 30 քմ, Չարենցի թաղամասի թիվ 6 և 7 շենքերի մոտակայքում՝ 100 քմ, Սյունիքի մարզի Քարակերտ փողոցի սկզբնամասում՝ 700 քմ, Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ի մոտակայքում՝ 1 հա, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում այրվել է 2 հա, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի մարզադաշտում՝մոտ 20 կգ, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում՝ թիվ 189 դպրոցի մոտակայքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր