Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» 

Ազատության հրապարակում նստացույց հայտարարվեց. Բաղրամյան պողոտայում բազմամարդ ցույցը շարունակվում է (ուղիղ միացում)

Հասարակություն

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է.

2.22

Ազատության հրապարակը բազմամարդ է:

2.21

Վլադիմիր Գասպարյանը շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում:

01.39

Վաղինակ Շուշանյանի ինքնազգացողությունը վատացավ. ընկերները խորհուրդ տվեցին չխոսել:

01.00

Վաղինակ Շուշանյանը հայտարարեց՝ անձամբ է խնդրել ոստիկանապետից բռնություն չկիրառել:

00.06

Ազատության հրապարակում նստացույց հայտարարվեց:

00.01

Վաղինակ Շուշանյանն ասում . «Եթե բախում լինի` առաջինն ինքս կկանգնեմ ոստիկանների ու ցուցարարների կենտրոնում»:

23.26

«Ես իջա Օպերա ժողովրդի հետ բայց պարզվեց որ մեծ մասը մնում է: Ուստի ես ու ընկերներս ժողովրդի մոտ ենք, բաղրամյանում, առաջի գծում!!!
Հաղ թա նակ»,- ֆիյսբուքյան իր էջում գրել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արմեն Մկրտչյանը:

23.12

Օսիպյանն աղբամաններում ինչ-որ բան էր փնտրում: Թե ինչ, չնշեց:

Հիշեցնենք, որ վերջինս ավելի վաղ հայտնել էր, որ ցուցարարների առաջին շարքերում պայթուցիկ սարք կա:

23.10

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, ցուցարարներին է «միացել» ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Վերջինս իր թիկնազորի հետ շարժվում է ցուցարարների շարքերով:

22.57

Աղաչում եմ, դուրս եկեք Բաղրամյանից. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:

22.32

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ այս պահին Բաղրամյան պողոտայում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ):

22.30

Քիչ առաջ Սայաթ-Նովա փողոցում սկսել են առանց համարանիշերի մեքենաներ կայանվել: Դրանց կողքին ոստիկաններ են կանգնած: Գրառումը «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան էջի:

22.23

«Հայեր միացեք, միացեք հայեր,
Բաղրամյանն է կանչում՝ օգնության հասեք…»,- երգում են Բաղրամյան պողոտայում:

22.20

Ոստիկանական ուժերը նահանջեցին:

22.15

Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն ունի, որ ցուցարարների առաջին շարքերում ոմանց մոտ պայթուցիկ սարքեր կան:

Նա հորդորեց գտնել նրանց և հեռացնել տարածքից:

22.11

«Ժիրայր Սէֆիլյան, դու տականք ես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արմեն Մկրտչյանը:

22.04

«Բոլորդ Արթուր Բաղդասարյանի պես վարվեցիք». Սէֆիլյանը վիրավորել է «Հայազն»-ին

22.02

Վաղինակ Շուշանյանը ժողովրդին կանչում է Ազատության հրապարակ. «Ես ինձ մեղավոր եմ զգում, չեմ ուզում արյուն թափվի»:

21.56

Բաղրամյան պողոտայում Հովհաննես Ազոյանը ելույթ ունեցավ և խնդրեց հայտնիներին, պատգամավորներին տեղ տալ, որպեսզի կարողանան կենդանի պատ կազմել` Ոստիկանության և ցուցարարների միջև:

21.54

Ցուցարարները երգում են ՀՀ հիմնը: Ավելի վաղ հնչեց նաև Տերունական աղոթքը:

21.53

Լրագրողներին 10 րոպե ժամանակ տվեցին ազատելու Բաղրամյան պողոտայի տարածքը:

21.42

Aravot.am-ը գրում է. ««Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա շատ ծանր հուզական վիճակում է: Ընկերները փորձում են իրեն հանգստացնել: Շուշանյանը մի որոշ ժամանակ նույնիսկ արտասվեց: Նրա ընկերներն էլ, համախոհներն էլ լացում էին: Շուշանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ պատասխանատվության զգացումն է այս վիճակում և ընկերները փորձում են սփոփել նրան, որ մեղավոր չէ ոչ մի բանում. իրենից ինչ հասնում էր, նա արեց խաղաղության համար: Նրան նաեւ մխիթարում էր Բագրատ սրբազանը:

Մանրամասներն` այստեղ:

21.31

Ոստիկանները մահակներով հարվածում են վահաններին:

21.20

Ոստիկանությունն արագ պետք է հեռացնի սադրիչներին Բաղրամյան պողոտայից: Բաղրամյան պողոտայում հայտարարեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

21.00

Ազատության հրապարակը մարդաշատ է: «Ոչ թալանին» նախաձեռնությունն Ազատության հրապարակում է:

Մեծ թվով ցուցարարներ հրաժարվում են հեռանալ Բաղրամյան պողոտայից:

20.48

Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Հունան Պողոսյանը քիչ առաջ ասաց, որ սադրիչների կողմից հանցագործություն է նախապատրաստվում:

20.44

Վալերի Օսպիյանը հայտարարեց․ «Ինչպես տեսնում ենք բոլորս, ձեր մեջ կան սադրիչներ, որոնք դրդում են ձեզ անօրինական գործողությունների»:

20.34

Ոստիկանների հետ զրուցում է Նիկոլ Փաշինյանը. «Մարդիկ որևէ անօրինական գործողություն չեն անում, անում են այն, ինչ արել են 6 օր շարունակ»

20.30

Պատգամավորներ, դերասանները և հայտնի մարդիկ պատ են կազմել մեծաթիվ ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև:

20.10

«30 րոպե»,–հայտարարեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը և հեռացավ։

20.02

«Ոստիկանությունը հորդորում է անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, հակառակ դեպքում ոստիկանությունը կկիրառվի ուժ»,-բարձրախոսով հայտարարեց ոստիկանության պաշտոնյան։

19.52

Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ այն ցուցարարները, ովքեր կմնան Բաղրամյան պողոտայում «կմաքրվեն», հարցին հունիսի 23-ի նմա՞ն, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Մի փոքր ավելի խիստ կլինենք»:

19.50

Այս պահին Բաղրամյան պողոտայի բարիկադներից իջան նախաձեռնության այն անդամները, ովքեր հայտարարել էին, որ որոշումը թողնում են ցուցարարներին:

Բարիկադների վրա բարձացան այլ անձինք, ովքեր հայտարարեցին, որ մնում են և սկսեցին վանկարկել «Բաղ-րամ-յան»:

19.47

Մի խումբ ցուցարարներ ի պատասխան «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարության, բղավում են «Ա-մոթ», «Ա-մոթ»:

19.41

Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ է: Ցուցարարները միանշանակ չի ընդունում հայտարարությունը:

Մի մասը կողմ է «ցրվելուն» մի մասը` մնալուն, մյուս մասը` Ազատության հրապարակ գնալուն:

Ցուցարարների մի մասը վանկարկում է «Բաղ-րամ-յան», մի մասը` «Օ-պե-րա»:

19.38

«Ես ինքս շատ եմ ուզում մնալ այստեղ, բայց այստեղ մնալուն մենք ֆիզիկապես պատրաստ չենք: Մենք պատրաստ չենք ջրցանի, ծեծ ու ջարդի, մենակ զոռբայությամբ չի:

Ոստիկանական ծեծուջարդ ստանալով մենք չենք հասնի մեր ուզածին: Բոլորս փակի տակ լինելով ո՞նց ենք հարցը լուծելու:

Պայքարը համակարգված պետք է լինի: Պայքարի այլ տարբերակներ կան»,- Բաղրամյան պողոտայում ելույթ է ունենում «Ոչ թալանին» նախաձեռնության խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը:

19.33

Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ հետագա անելիքների որոշման կայացումը` թողնում են ներկա քաղաքացիների ցանկությանը:

Վերջիններս առաջարկեցին քաղաքացիներին բաժանվել խմբերի, կարծիքներով կիսվել, որոշում կայացնել: Ինչպես կորոշի հասարակության մեծամասնությունը` այնպես էլ կպայքարեն բոլորը:

Ցուցարարները բղավում են «Չե-ղար-կում», «Չե-ղար-կում», «Մենք ենք տերը մեր երկրի»:

19.20

Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է:

18.57

Դեպի Բաղրամյան պողոտա մարդկանց հոսքը չի դադարում: Բոլորը սպասում են «Ոչ թալանին» նախաձեռնության որոշմանը:  

18.30

«Ամեն ինչ կամ ոչինչ»-ը մեր երկրում 24 տարի չի գործել․ ծայրահեղ քայլերը կործանարար կլինեն: Անդրադառնալով վերջին զարգացումներին ասել է ԱԺ անկուսակցական պտգամավոր Էդմոն Մարուքյանը:

18.21

Բախումների չենք գնա: Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում ասաց Եղիա Ներսիսյանը:

18.10

Երջանկության և սիրո ժամադրավայր. երրորդ հարսանիքը՝ Բաղրամյան պողոտայում:

17.15

Քաղաքացիների հոսք է նկատվում դեպի Բաղրամյան պողոտա և Ազատության հրապարակ, որտեղ նախատեսված է այսօր ժամը 18.00-ին հանհրահավաք կազմակերպել: Այսօր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կհայտարարեն հետագա անելիքները:

16.00

Բաղրամյան պողոտայում մի քաղաքացի փորձում էր կռիվ հրահրել, բայց ակտիվիստների աչալրջության շնորհիվ ամեն ինչ կանխվեց: Ոստիկանները քաղաքացուն հեռացրին պողոտայից:

15.20

Բողոքի ակցիաներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան ցուցաբերվեց առաջին օգնություն:

14.50

Բաղրամյան պողոտայում կրկին հարսանիք է: Հարսանեկան զույգը եկել է Բաղրամյան պողոտա` իրենց բողոքն արտահայտելու էլեկտրաէներգիայի թանկացմանը։

14.20

Բաղրամյան պողոտայից տասնյակ ակտիվիստներ քիչ առաջ հեծանվաերթ սկսեցին: Նրանք շրջելու են քաղաքով եւ իրազեկելու այսօրվա հանրահավքի մասին:

14.00

Բաղրամյան պողոտայում են Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամները: Նրանք կոչ են անում չնահանջել ուժասպառ լինող հակառակորդի սպառնալիքներից, իսկ դրանք իրականացնելու փորձերի դեպքում չգնալ բախման և մարտավարական խուսանավումներով վերջնականապես հյուծել ռեժիմին ու իր կամքը պարտադրել նրան:

12.15

Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորեց վերադառնալ Ազատության հրապարակ, կամ մեկ այլ վայր ընտրել, որ չի փակի ճանապարհը: Հակառակ դեպքում` օրենքի սահմաններում, ոստիկանությունը կիրականացնի իր գործառույթները և Բաղրամյան պողոտայում վերականգնվի բնականոն ընթացքը:

Նշեց, որ շատ են տարածքի բանկիչների կողմից դժգոհությունները, որ 23.00-ից հետո չաղմկեն:

11.00

«Ոչ թալանին» նախաձեռնության խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը քայլ առաջ է համարում Սերժ Սարգսյանի հայտարարությունը: «Եթե իրավական հարթության վրա նայենք, նախագահն իրավասու չէ չեղարկել, նա պետք է կասեցներ, ինչն արել է: Որոշվել է իրականացնել աուդիտ, որում կներառվեն անկախ փորձագետներ, ամբողջությամբ կուսումնասիրվեն ելքերն ու ու մուտքերը: Նախ պետք է ընդունել սա որպե ս քայլ նրանց կողմից, քանի որ բարձրացմանն ուղղակի ոչ ասել չեն կարող»,-ասում է ակտիվիստը:

10.00

Նստացույց հայտարարած քաղաքացիները գիշերը լուսացրեցին քննարկումներով, երգ ու պարով: Իսկ առովոտը սկսեցին աղոթքով, այնուհետեւ շտապեցին մաքրել տարածքը: Ակտիվիստները երեկ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը չեն համարում հաղթանակ, քանի որ այն ժամանակավոր բնույթ է կրում, այդ իսկ պատճառով այսօր ժամը 18.00-ին մեծ հանրահավաքի են հրավիրում` պահանջելու սակագնի բարձրացման վերաբերյալ որոշման լիակատար չեղարկում:

Նշենք, որ Բաղրամյանի ամբողջ լայնությամբ ակտիվիստները սև կտոր են ամրացրել` «Բիբին 51, ոչ` թանկացմանը»- գրությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. ՊապոյանԻրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներին և Հորդանանում գտնվող ռազմաբազայինԳեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանքԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել ԻրանինFT. ԵՄ-ը քննարկում է Կալասին դիվանագիտական ​​պաշտոնից զրկելու հարցըՄանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր#ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներԿապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակըՌուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետոՍասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումՏեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 3696 մարդ Մեսսիի 911-րդ գոլը Տոկաևը հույս ունի տարեվերջին հանդիպել Թրամփի հետԺամանակն է, որ Եվրոպան դիվանագիտական ​​երկխոսություն հաստատի Պուտինի հետ․ ՍտուբԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը սպառնացել է Իրանին, եթե գործարքը հետաձգվիՆեթանյահուի գրասենյակը կոշտ է արձագանքել Էրդողանի հարձակումներին Իսրայելի վրաԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի հարավում 14 մարդ է զոհվելՀունիսի 7-ին ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱրթուր Օսիպյանի պատմությունը շատ լավ ցույց տվեց, որ Հայաստանում կա քաղհասարակություն. Դանիել ԻոաննիսյանԻրանը պնդում է, որ ԱՄՆ-ի հարվածները կարող են Թեհրանին հեռացնել խաղաղության բանակցություններիցԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելFox News. Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նոր հարվածներ հասցնել ԻրանինԿոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականություններըPTV. Պակիստանի Մի-17 ինքնաթիռը վթարի է ենթարկվել ՔաշմիրումՄեծ Բրիտանիան նոր հայտարարություն է արել Մերձավոր Արևելքի վերաբերյալTelegraph. Մեծ Բրիտանիան մտադիր է օգնել Ուկրաինային մշակել Patriot հակաօդային պաշտպանության համակարգի այլընտրանքԻրանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի հարվածներինԿոռուպցիայի կանխարգելման ոլորտում նոր մեխանիզմներ են ներդրվել
Ամենադիտված