Victoria’s Secret-ը հրապարակել է նոր ցուցադրման աստղային մասնակիցների անունները
Այլ
Victoria’s Secret ամերիկյան ընկերությունը հրապարակել Է այն հայտնիների անունները, ովքեր կմասնակցեն Նյու Յորքում կայանալիք հերթական ցուցադրմանը: Հաղորդվում է Vogue հանդեսի բրիտանական հրատարակության կայքում:
Շոուի ընթացքում բեմում կհայտնվեն երգչուհի Ռիհաննան (նա Victoria’s Secret-ի հետ արդեն համագործակցել Է 2012 թվականին), ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսը, ինչպես նաեւ ծագումով կանադացա երգիչ Աբել Տեսֆայեն, որն ավելի հայտնի է The Weeknd կեղծանունով:
Դերասանները չեն սահմանափակվելու միայն հագուստի մոդելների ցուցադրմամբ: Շոու-ծրագրի մանրամասները հրատարակությունը չի հրապարակում:
Victoria’s Secret ընկերությունը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում. կենտրոնակայանը գտնվում է Օհայոյի նահանգի Կոլումբուս քաղաքում: Առաջին ցուցադրությունն անցկացվել Է 1995 թվականին՝ Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում:
Մոդելներին, ովքեր գովազդում են բրենդի արտադրանքը, «հրեշտակներ» են անվանում, որովհետեւ նրանք հարթակ են դուրս գալիս՝ հագնելով մեծ դեկորատիվ թեւեր: Victoria’s Secret-ի «հրեշտակների» թվում տարբեր ժամանակներում եղել են Ժիզել Բյունդհենը, Միրանդա Քերը, Հայդի Քլումը եւ ռուսաստանցի Աննա Վյալիցինան:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից