«Ժողովուրդ». Եթե «Ժառանգության» խնդիրը չլուծվի, հանրայինի անվճար եթերաժամանակից չի կարողանա օգտվել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիմք չի ընդունել Զարուհի Փոստանջյանի այն գրությունը, ըստ որի՝ ինքն է խմբակցության նոր ղեկավարը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն են Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ռուբիկ Հակոբյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Վերջին երկուսը «Ժառանգության» հետ փաստացի կապ չունեն: Բայց որոշումներին իրավական ուժ տալու համար նրանցից մեկի մասնակցությունը պարտադիր է:
Թևան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է, որ իրավական տեսանկյունից որոշումներ կայացնելու հարցում խնդիր է առաջացել: «Հիմա մեզ մոտ ձևավորվել է այս իրավիճակը, մարդկանց դժվար է բերել, հարց քննարկել, խոսել, ինչ-որ ժամանակ է պետք»,- ասել է Պողոսյանը: Բայց ողջ խնդիրն այն է, որ եթե այս հարցը օրերս չլուծվի, ապա «Ժառանգությունը» սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին ամսում չի կարողանա օգտվել հանրային հեռուստաընկերության անվճար եթերաժամանակից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից