ԱՄՆ-ի դեսպանը Ադրբեջանին հիշեցրել է Քադաֆիի ճակատագիրը
Ադրբեջան
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան Բաքվի դիվանագիտական ակադեմիայում ելույթի ժամանակ ունկնդիրներին հիշեցրել է Լիբիայի նախկին առաջնորդ Մումար Քադաֆիի ճակատագիրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան»-ը, Էքսկուրս կատարելով ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների պատմություն, դեսպանը հիշել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ավանդույթները, որի ժամանակներում ապահովվել էին դեմոկրատական նորմերը եւ ազատությունները:
Խոսելով երկկողմանի հարաբերությունների ներկայիս փուլի մասին' դեսպանը հիշատակել է անվտանգության, էներգետիկայի հարցերը եւ ենթակառուցվածքային նախագծերը:
«Միաժամանակ մենք կարեւոր ենք համարում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը եւ հիմնական ազատությունների ապահովումը», -նշել է նա:
Կայունությունը հնարավոր է այն երկրում, որտեղ զգում են, որ կառավարությունը հաշվետու է ժողովրդին, ասել է դիվանագետը:
Հետո նա ցիտել է նախագահ Բարաք Օբամային, ով ասել է, որ ոչ ժողովրդավար երկրները ժամանակ առ ժամանակ անկայունություն են ցուցադրում:
«Լիբիայի այսօրվա ճգնաժամի հիմքում Քադաֆիի 42-ամյա կառավարումն է», -ասել է Սեկուտան' նշելով, որ ԱՄՆ-ը ցանկանում են Ադրբեջանը տեսնել կայուն, ծաղկող եւ ժողովրդավար պետություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից