Սմարթֆոնն ահաբեկչության ժամանակ փրկել է Փարիզի բնակչի կյանքը
Աշխարհ
Հեռախոսը փրկել է Փարիզի բնակիչին՝ ահաբեկչությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Սիլվեսթեր անունով երիտասարդը եղել է Stade de France մարզադաշտի մոտ: Դրանից ոչ հեռու մահապարտը պայթեցրել է ինքն իրեն, իսկ բեկորներից մեկը հարվածել է սմարթֆոնին:
«Պայթած ռումբի բեկորներից մեկը հարվածել է հեռախոսին, որը եղել է բաճկոնիս գրպանում: Սմարթֆոնը փրկեց իմ կյանքը: Դա իսկական հրաշք է»,- ասել է երիտասարդը:
Բջջային հեռախոսի շնորհիվ նվազել է թռչող բեկորի արագությունը, ինչի արդյունքում Սիլվեսթերը թեթև վնասվածքներ է ստացել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից