Փարիզում ահաբեկչության վայրերից մեկում անհայտ դաշնակահարը կատարել է Ջոն Լենոնի Imagine-ը (տեսանյութ)
Աշխարհ
Փարիզի «Բատակլան» համերգասրահի մոտակայքում անհայտ մի տղամարդ դաշնամուրով նվագել է Ջոն Լենոնի Imagine երգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Մեդուզա»-ն, տղամարդը հեծանիվով նախօրեին ահաբեկիչների կողմից հարյուրից ավելի մարդու գնդակահարման վայր է բերել իր դաշնամուրն ու պացիֆիզմի «հիմնի» կատարումից հետո լուռ հեռացել:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների, զոհվել է 127 մարդ, տուժել են ավելի քան 250-ը, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից