Ֆրանսիայում գնացքը հնարավոր է դուրս է եկել ռելսերից պայթյունի պատճառով (լուսանկարներ)
Աշխարհ
Համացանցում հայտնվել են առաջին լուսանկարները Ֆրանսիայի արևելքում բարձր արագությամբ ընթացող գնացքի աղետի վայրից: Փորձնական գնացքի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստրասբուրգից ոչ հեռու գնացքը դուրս է եկել ռելսերից:
Prechi-Precha տեղեկատվական պորտալում հաղորդվում է, որ գնացքը կարող էր դուրս գալ ռելսերից պայթյունի պատճառով: Ականատեսների խոսքով՝ իրենք պայթյուն են լսել:
Գնացքում ուղևորներ չեն եղել: Զոհերը երկաթգծի վրա աշխատողներն են:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները: Գնացքի վագոնների մեծ մասը շրջվել է:






















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան