ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Թուրքիան տարաձայնություններ ունեն քրդերին ահաբեկիչների շարքին դասելու հարցում
Աշխարհ
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Թուրքիան տարաձայնություններ ունեն այն հարցի շուրջ՝ արդյո՞ք հարկավոր է քրդական կազմակերպություններն ահաբեկչականների ցանկում ներառել: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Վերջիններս Դեմոկրատական միասնության կուսակցությունն ահաբեկչական են համարում: Մենք կարծում ենք՝ այն օրինական կազմակերպություն է: Այս դեպքում տարաձայնություններ կան ոչ միայն մեր և թուրքերի, այլև թուրքերի ու ամերիկացիների միջև»,- հայտարարել է դիվանագետը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան