Փարիզում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել են երկու տասնյակ օտարերկրացիներ
Աշխարհ
Ծայրահեղականների կողմից նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է երկու տասնյակ օտարերկրացի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ գնդակոծումների կամ պայթյունների հետևանքով սպանվածների թվում են Ալժիրի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մարոկոյի, Մեքսիկայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Թունիսի և Չիլիի քաղաքացիներ:
Ավելի վաղ մի շարք երկրներ արդեն պաշտոնապես հաստատել են իրենց քաղաքացիների զոհվելը: Մասնավորապես, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտնել է ահաբեկչական գործողության հետեւանքով երկրի մի քաղաքացուհու զոհվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից