Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անթալիայում G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դռնփակ պայմաններում անցկացված հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Այդ մասին հայտնում է Dünya Bülteni լրատվական կենտրոնը:
Հանդիմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ֆրանսիայի ահաբեկչությունները, ԻԼԻՊ-ի դեմ պայքարն ու Սիրիայի հարցը։ Քննարկվել է նաև երկկողմ հարաբերությունների հարցը։ Կողմերը պայմանավորվել են Թուրքիայի և Ռուսաստանի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը անցկացնել Ռուսաստանում դեկտեմբերի 15-ին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից