Ֆրանսիայում ահաբեկչությունները կարող են կրկնվել մոտ ապագայում. երկրի վարչապետ
Աշխարհ
Ֆրանսիայում ահաբեկչությունները կարող են կրկնվել մոտ ապագայում, երկիրը երկար ժամանակ ապրելու է այդ սպառնալիքի ներքո: Այդ մասին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանասիայի վարչապետ Մանուել Վալսը:
«Մենք դեռ երկար ժամանակ ապրելու ենք նոր ահաբեկչական հարձակումների սպառնալիքի ներքո: Ահաբեկչությունները կարող են կրկնվել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, մենք պետք է պատրաստ լինենք դրանց», - ասել է Վալսը՝ փոխանցում է BBC-ն:
Վարչապետի խոսքով՝ Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է, որ Փարիզում հարձակումները, որոնք խլել են ավելի քան 100 մարդու կյանք, լավ պատրաստված են եղել: Նա հաստատել է նաև անցյալ գիշեր երկրում հատուկ գործողությունների է անցկացումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից