Ֆրանսիայում կփակվեն «արմատական» մզկիթները
Աշխարհ
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են փակել բոլոր այն մզկիթները, որտեղ ակտիվ գործունեություն են ծավալում «արմատական» հայացքների տեր քարոզիչները, հաղորդում է BFM-ը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի խոսքով՝ «անհրաժեշտ է փակել բոլոր այն մզկիթներն ու ասոցիացիաները, որոնք վնասում են Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին»։
«Անհրաժեշտ է արտաքսել բոլոր օտարերկրացիներին, ովքեր մեր արժեքների դեմ ուղղված «արմատական» նպատակներ ունեն»,-ասել է պաշտոնյան։
Բացի այդ, վարչապետը տեղեկացրել է այն մասին, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները նոր հարձակումներ են նախապատրաստում Ֆրանսիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից