Օլանդը մոտ ապագայում կհանդիպի Օբամայի և Պուտինի հետ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ծրագրում է առաջիկայում հանդիպումներ ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստին հայտարարել է երկրի նախագահը: «Ես որոշել եմ մոտ օրերս Վաշինգթոնում հանդիպել Բարաք Օբամայի հետ, ապա Մոսկվայում' նախագահ Պուտինի հետ, որպեսզի մենք կարողանանք միավորել մեր ուժերը արդյունքի հասնելու համար, որպեսզի այն ուշացած չլինի»- նշել է Օլանդը:
Նրա խոսքով' «Իսլամական պետությունը» սպառնալիք է ոչ միայն Ֆրանսիայի համար, ուստի ահաբեկչության դեմ պայաքարելու համար պետք է համատեղ ջանքեր կիրառել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից