ԻԼԻՊ-ն սպառնացել է «կտրել յուրաքանչյուրի լեզուն», ով իրենց ԴԱԻՇ կանվանի
Աշխարհ
ԻԼԻՊ-ի զինյալները նոր պահանջ են առաջադրել արևմտյան աշխարհին: Այս անգամ, ինչպես հաղորդում է «The Mirror»-ը, ահաբեկիչները սպառնացել են «կտրել յուրաքանչյուրի լեզուն», ով կկիրառի ԴԱԻՇ հապավումը:
«Իսլամական պետություն» խմբավորումը բազմաթիվ լրատվական աղբյուրներում մինչ այժմ մատնանշվել է ԻՊ, ԻԼԻՊ, ԻՍԻՊ հապավումներով, սակայն օրեր առաջ ահաբեկչական խմբավորմանն անդրադառնալիս սկսվեց կիրառվել նաև ԴԱԻՇ տերմինը, որն ինչ-ինչ պատճառներով զայրացրել է իսլամիստներին:
Ընդգծվում է, որ ԴԱԻՇ անվանումը կիրառել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում, ինչպես նաև Anonymous հաքերային խումբը՝ ԻՊ-ին պատերազմ հայտարարող տեսանյութում:
ԴԱԻՇ-ը Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն անվանման արաբական տարբերակի (al-Dawla al-Islamiya al-Iraq al-Sham) հապավումն է:
Ամերիկյան ազգային անվտանգության փորձագետի խոսքով' «դա նսեմացուցիչ տերմին է, որը չպետք է կիրառել անգամ անարժան մեկի մասին խոսելիս»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից