Սերբիայում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչի անձնագրով մի մարդ. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Սերբիայում տեղական ոստիկանությունը ձերբակալել է սիրիական անձնագրով մի տղամարդու, որի անձնական տվյալները բացարձակապես նույնն են, ինչ այն անձնագրինը, որը հայտնաբերվել է Փարիզում՝ ահաբեկչություններից մեկի վայրում, և որը, ենթադրաբար պատկանում է մահապարտ ահաբեկչին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով բալկանյան երկրի իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ անձը հաստատող փաստաթղթերը միմյանցից տարբերվում են միայն լուսանկարով, իսկ մնացած բոլոր տվյալները համընկնում են: Սերբ ոստիկանների կարծիքով՝ երկու անձնագրերն էլ կեղծ են, սակայն նրանք մշտապես խորհրդակցություններ են անցկացնում Ֆրանսիայի իրավապահների հետ՝ փաստաթղթի իսկությունը հաստատելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Stade de France» մարզադաշտի մոտ պայթեցված մահապարտ ահաբեկչի մարմնի մոտ հայտնաբերվել է Սիրիայի քաղաքացու անձնագիր: Սերբական «Բլից» թերթը հրատարակել է անձը հաստատող փաստաթղթի լուսանկար, որը տրվել է ոմն Ահմեդ Ալմոհամադին: Ըստ ԶԼՄ-ների՝ մահապարտը ժամանել է Հունաստան փախստականներիի քողի տակ, ապա ապաստան խնդրել Սերբիայում, իսկ այնուհետև հասել է Խորվաթիա և Ավստրիա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից