Ռուսաստանը սուզանավից հարված է հասցրել ԻՊ-ին. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ռուսաստանը Միջերկրական ծովում սուզանավից «Կալիբր» հրթիռներով հարվածներ է հասցրել «Իսլամական պետությանը», հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը մոտ աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ հարվածը հասցրել է ռուսական «Դոնի Ռոստով» սուզանավը:
Ավելի վաղ, Le Monde պարբերականը հաղորդել էր, որ Ռուսաստանը Միջերկրական ծովում գտնվող նավերից թևավոր հրթիռներ է արձակել Ռաքայում տեղակայված իսլամիստների թիրախներին: Պարբերականի տվյալներով՝ դա տեղի է նոյեմբերի 17-ի առավոտյան:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից