Սեն-Դենիում ուժայինները ճնշել են վերջին ահաբեկչի դիմադրությունը. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Փարիզի Սեն-Դենի արվարձանում ձերբակալվել է վերջին ահաբեկիչը, որը դիմադրություն է ցուցաբերել: Այս մասին հաղորդում է «France Info» ռադիոկայանը:
Ավելի վաղ, հակասական տվյալներ էին հաղորդվում ձերբակալված և սպանված ահաբեկիչների մասին: Դրանցից մեկի համաձայն՝ ձերբակալվածներն ու սպանվածները երեքն էին: Ինչպես նաև, վերջիններիս ցուցակում մահապարտ կինն էր, որը պայթեցրել է իրեն: Ըստ այլ տեղեկությունների՝ երկու ենթադրյալ ահաբեկիչ զոհվել է, ևս երկուսը՝ ձերբակալվել:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան հայտարարել է, որ գործողությունը մոտենում է ավարտին:
Հիշեցնենք, որ ոստիկանության հատուկ գործողությունը Սեն-Դենի արվարձանի կենտրոնում, ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, ուղղված է եղել Փարիզում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակրպիչ Աբդելհամիդ Աբաուդի ձերբակալմանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից