Անխուսափելի հաշվեհարդար. ՌԴ-ն ավելացրել է Սիրիայում մարտական թռիչքների թիվը
Աշխարհ
Ռուսական ավիատիեզերական ուժերը կրկնապատկել են Սիրիայում մարտական թռիչքների թիվը: Առաջին անգամ դրա մեջ ներգրավել են նույնիսկ հեռահար ավիացիային՝ հայտնի «Սպիտակ կարապներին», տեղեկացնում է ren.tv-ն:
Ռազմավարական կործանիչներն արձակել են ավելի քան երեսուն թևավոր հրթիռ ահաբեկիչների դիրքերին: Ոչնչացվել է 14 օբյեկտ՝ գրոհայինների հրամանատարական կետերն ու զենքի պահեստները:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ակտիվացնել Սիրիայում ռազմական գործողությունը: Փորձագետներն արդեն տվել են դրան «Հաշվեհարդար» անվանումը: Նախագահը հանձնարարել է նաև կապ հաստատել Ֆրանսիայի ռազմածովային խմբի հետ և աշխատել նրանց հետ, ինչպես դաշնակիցների հետ:
Զինվորականների հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ: Նոյեմբերի 26-ին ակնկալվում է Ֆրանսիայի ղեկավարի այցը Մոսկվա՝ Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ համատեղ պայքարը քննարկելու համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից