Ստամբուլի օդանավակայանում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է 8 մարդ (լուսանկար)
Աշխարհ
Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալել է Մարոկկոյի չվերթով ժամանած ութ ուղևոր: Իրավապահները նրանց կասկածում են ԻԼԻՊ-ին աջակցելու մեջ: Ըստ նախնական վարկածի՝ մարոկկացիները փախստականների քողի տակ ծրագրել են հասնել Գերմանիա, հաղորդում է Hurriyet-ը:
Նրանցից մեկի գրպանում հայտնաբերվել է ձեռքով կազմված քարտեզ: Երթուղին սկսվում էր Ստամբուլում, պետք է անցներ Հունաստանով, Սերբիայով և Հունգարիայով և ավարտվեր Գերմանիայում:
Ձերբակալվածները ոստիկանությանը հայտնել են, թե նրանք, իբր, ժամանել են Ստամբուլ ճանապարհորդելու նպատակով և նույնիսկ հյուրանոց են ամրագրել: Սակայն պահակախումբը նշել է, որ հյուրանոցում այդ տեղեկությունը չի հաստատվել:



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից