Լոնդոնում տղամարդը մահմեդական կնոջը հրել-գցել է գնացքի տակ (տեսանյութ)
Աշխարհ
Լոնդոնի մետրոյում մի տղամարդ հիջաբով կնոջը հրել-գցել է գնացքի տակ: Տուժած կինը հոսպիտալացվել է:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին: Դեպքն արձանագրել էր տեսախցիկը: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես հարթակի եզրին գլխաշորով մի կին է կանգնած, հարձակվողը հետևում է նրան: Երբ ժամանում է գնացքը, տղամարդը մոտենում է կնոջն ու հրում նրան, կինը ուժեղ հարված է ստանում:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, կինը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հարձակվողը 81-ամյա ճապոնացի թոշակառու է: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մահափորձ կատարելու փաստով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից