Փարիզի ահաբեկչության կազմակերպիչը չեզոքացվել է (լուսանկարներ)
Աշխարհ
Փարիզի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաաուդը չեզոքացվել է Փարիզի արվարձանում, այսօր իրականացված արշավի ժամանակ: Այդ մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Washington Post-ին:
«Փարիզի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաաուդը մահացել է, հայտնել են հետախուզության երկու ներկայացուցիչներ»,- նշել է պարբերականը:
Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսի խոսքերով, հատուկ ծառայություններն Աբաաուդի հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո սկսել են գործողությունը:
Ահաբեկչի չեզոքացման մասին պաշտոնական հաստատում դեռ չկա:
























































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան