Հրապարակվել է Փարիզի արվարձանի մահապարտ կնոջ լուսանկարը
Աշխարհ
Բելգիական DH.be պարբերականը հրատարակել է, ենթադրաբար, մահապարտ կնոջ լուսանկարը, ով պայթեցրլ է իրեն Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում: Հաղորդվում է, որ նա Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Աբդելհամիդ Աբաուդի զարմիկն է:
Հիշեցնենք՝ երեկ Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանության կողմից իրականացրած հատուկ գործողության ժամանակ մահապարտ ահաբեկչուհին ռումբ է պայթեցրել:
Սեն Դենիում Ֆրանսիայի ոստիկանությանը հաջողվել է վերացնել երկու կասկածյալ ահաբեկչի: Նրանք գտնվում էին այդ քաղաքի կենտրոնի բնակարաններից մեկում: Այդ նույն բնակարանում եղել է նաև մահապարտ կինը: Բացի այդ, ևս երկու կամ երեք կասկածյալ ձերբակալվել է:



















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից