Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն 

Սահմանադրությունը՝ քաղաքական կոնյուկտուրայի զոհ

Վերլուծական

Հայաստանի Սահմանադրությունը, դժբախտաբար, հենց սկզբից եղել է քաղաքական կոնյուկտուրայի պատանդ:

Համազգային շարժման ալիքի վրա իշխանության եկած Լևոն Տեր-Պետրոսյանն 90-ականների սկզբին, երբ ուներ հասարակական աջակցության մեծ պաշար, համառորեն համոզում էր, որ երկիրը կարող է «յոլա գնալ» առանց Սահմանադրության՝ վկայակոչելով Իսրայելի օրինակը: Ի վերջո, առաջին նախագահը Սահմանադրության նախագիծը հանրությանը ներկայացրեց քաղաքական առումով անպատեհ մի ժամանակ՝ 1995թ. խորհրդարանական ընտրություններին զուգահեռ: Թերևս դա էր պատճառը, որ Սահմանադրությունը բովանդակային քննարկման չենթարկվեց՝ դառնալով իշխանության և ընդդիմության անտագոնիստական հարաբերությունների զոհը: Այն օրերի ընդդիմության մեղադրանքները նույնն էին, ինչ հիմա. Տեր-Պետրոսյանը մեղադրվում էր «իր հագով կոստյում կարելու» մեջ: Չեմ ուզում անդրադառնալ այն օրերի իշխանության և ընդդիմության փաստարկներին: Դրանք մեծ հաշվով իռացիոնալ էին, կոնֆրոտացիոն, ինչն, ըստ էության, կասկածի տակ դրեց Սահմանադրության լեգիտիմությունը, մանավանդ որ Սահմանադրության ընդունումը համընկավ Տեր-Պետրոսյանի իշխանության բյուրոկրատացման գործընթացի հետ:

2005թ. նոյեմբերի 27-ին մարդիկ զանգվածաբար չմասնակցեցին հանրաքվեին, սակայն Ռոբերտ Քոչարյանը «նկարեց» անհրաժեշտ թվերը՝ սահմանադրական ռեֆորմը կյանքի կոչելու համար: Բոլորը կարծում էին, որ Քոչարյանը ձգտում է վերարտադրել իր իշխանությունը: Իհարկե, Քոչարյանի իշխանությունը չվերարտադրվեց, բայց 10 տարի առաջ սահմանադրական փոփոխությունները չընդունվեցին հասարակական կոնսենսուսի պայմաններում, ինչից դարձյալ տուժեց Մայր օրենքի լեգիտիմությունը:

Հիմա Սերժ Սարգսյանին են մեղադրում, որ փորձում է վերարտադրել սեփական իշխանությունը: Ընդդիմության այդ փաստարկները լսել ենք նաև 20 տարի առաջ ու այնքան էլ էական չէ' որքանով են դրանք իրական, մանավանդ Սարգսյանն իշխանությունը կարող էր վերարտադրել նաև գործող Սահմանադրության պայմաններում: Էականն այն է, որ մենք չունենք քաղաքական դաշտ, և ցանկացած գործընթաց դառնում է երեք նախագահների բարդ ու լարված հարաբերությունների թիրախը: Լևոն Տեր-Պետրոսյանը ու Ռոբերտ Քոչարյանը խոսում են ժողովրդավարությունից ու հակադրվում են սահմանադրական փոփոխություններին, Սերժ Սարգսյանը դարձյալ խոսում է ժողովրդավարությունից՝ իր քաղաքական կրեդոն համարելով սահմանադրական փոփոխությունները: Հասարակությունը չի հավատում իր 3 նախագահների անկեղծությանը՝ իրեն դուրս դնելով գործընթացից:

Ռոբերտ Քոչարյանը կարող է հարցազրույց տալ ևս մի քանի եվրոպական թերթի, Լևոն Տեր-Պետրոսյանը գուցե հենց այսօր հանդես գա դարակազմիկ հանրահավաքային ելույթով: Միևնույն է՝ դեկտեմբերի 6-ին հաղթելու է «Այո»-ն, որովհետև իշխանությունը պատկանում է ԱՅՈ ուզող Սերժ Սարգսյանին: Բայց դրանից, Սահմանադրությունն ավելի լեգիտիմ, իսկ դեկտեմբերի 6-ն ավելի տոնական չեն դառնալու:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ
Ամենադիտված