Պեսկովը պատմել է, թե Պուտինը որտեղ է դիմավորելու Նոր տարին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդաբար Ամանորը կտոնի տանը՝ ազգականների ու մերձավորների շրջապատում: Այդ մասին պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մինչև ամսի 30-ը ներառյալ նախագահի աշխատանքային գրաֆիկն արդեն պլանավորված է. նա աշխատում է: Ինչ վերաբերում է Ամանորը դիմավորելուն, ապա նա կդիմավորի տանը… ազգականների ու մերձավորների հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինը որտեղ է դիմավորելու Նոր տարին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)