Հյուսիսային Կորեան միջուկային զենքով է սպառնացել ԱՄՆ-ին
Աշխարհ
Ի պատասխան Հարավային Կորեա ռազմավարական B-52 ռմբակոծիչը տեղափոխելուն, որը համալրված է թևավոր հրթիռներով և միջուկային մարտագլխիկներով, ԿԺԴՀ-ի իշխանություններն ԱՄՆ-ին սպառնացել են միջուկային զենքով, հաղորդում է Reuters-ը:
«Ատոմին ատոմով կպատասխանենք»,- ասված է Հյուսիսային Կորեայի «Rodong Sinmun» թերթի տեքստում:
Նշվում է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները միջուկային ռմբակոծիչի տեղափոխումը «պատերազմի հրահրում» են համարում, և կոչ են անում ԱՄՆ-ին սթափ դատել ու երկու երկրների միջև պատմական դիմակայությունից փորձ քաղել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից