Ուկրաինացիները՝ ընդօրինակելով ԻԼԻՊ-ի գրոհայիններին, բեմադրել են ռուս օդաչուի «մահապատիժը» (տեսանյութ)
Աշխարհ
Կիևի ակումբներից մեկում կազմակերպված երեկույթը կրել է արյունալի ենթատեքստ: Երեկոյի ընթացքում կազմակերպիչներն անսովոր շոուով որոշել են զարմացնել հյուրերին: Նրանք ԻԼԻՊ-ի ոճով բեմադրել են ռուս օդաչուի մահապատիժը:
Դերասաններից մեկը, «օդաչուին» կապած ձեռքերով ծնկի է իջեցրել և ձևացրել, թե իբր դանակն անցկացնում է ռուս օդաչուի պարանոցի վրայով, որը զոհվել է այն բանից հետո, երբ Սիրիայի երկնքում թուրքական ռազմօդուժը խոցել է Սու-24-ը: Ամբողջ ներկայացումն անցկացվել է «ԻԼԻՊ-ի հիմնի» տակ:
«Այդպես կլինի յուրաքանչյուր ռուսակի հետ, որը կմտնի մեր հողը: Իսկ ձեզ առաջարկում եմ ուրախանալ և ավելի ուրախ լինել, քան այդ ռուսակը»,- ներկաներին հայտարարել է երեկոն վարողը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից