Թուրքիայի ԱԳ նախարարը Ռուսաստանին «հանգիստ» որոշումներ ընդունելու կոչ է արել
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան միշտ էլ հանգիստ է եղել Ռուսաստանի հետ հակամարտության հարցում, հաղորդում է Reuters-ը:
Իր ելույթում նա նշել է, որ Մոսկվան պետք է որոշումներ կայացնի նույն կերպ:
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները նյութեր են պատրաստում, որպեսզի բողոք ներկայացնեն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ կապված Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել: Այդ փաստաթուղթը, ըստ էության, պատժամիջոցներ է սահմանում ընդդեմ թուրքական բիզնեսի. արգելվում է թուրքական արտադրության ապրանքների ներմուծումն ու Ռուսաստանի տարածքում թուրքերի աշխատանքը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից