Կոնգրեսին Բարաք Օբամայի ուղերձի գլխավոր թեման լինելու է լավատեսությունը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 12-ին հանդես կգա Կոնգրեսին հղված ամենամյա ուղերձով և կփորձի ժողովրդին լավատեսություն ներշնչել Միացյալ Նահանգների ապագայի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ:
Ինչպես հետևում է հաղորդումներից, նախագահի ելույթը կլինի «ոչ ստանդարտ». այն կվերաբերի նվաճումներին ոչ միայն նրա նախագահության շրջանում, այլև նախագահական ժամկետի սահմաններից դուրս: Այսպիսով, դիտորդների կարծիքով՝ նա կջանա իր վերջին ուղերձում հավաստել իր կողմից իրականացված քաղաքականության ճշտությունը և բարձրացնել Դեմոկրատական կուսակցության հեղինակությունը 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, պատասխանել հանրապետականների մարտահրավերներին ու քննադատությանը:
«Նա հայացք կնետի իր նախագահական ժամկետի սահմաններից դուրս, որպեսզի երկրում բարձրացնի տրամադրությունը»,- մեջբերում են զանգվածային լրատվամիջոցները վարչակազմի աղբյուներից մեկի հայտարարությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից