Մերկելը չեղյալ է հայտարարել դեպի Դավոս ուղևորությունը՝ Քյոլնում հարձակումների պատճառով
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղյալ է հայտարարել ուղևորությունը դեպի Դավոս, որտեղ պետք է կայանա Համաշխարհային տնտեսական ֆորում, հայտնում է Financial Times-ը:
Ինչպես պատմել են պարբերականին իրավիճակին ծանոթ աղբյուրները, որոշումը կայացվել է Քյոլնում անհանգիստ իրադրության պատճառով:
Քաղաքում կանանց վրա ներգաղթյալների հարձակումն ու դրան հաջորդող անկարգությունները, որոնք ավարտվել են ոստիկանության հետ բախումներով, ստիպեցին կանցլերին փոխել պլանները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան