Պայթյուն՝ Աֆղանստանում. կա 11 զոհ
Աշխարհ
Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, հաղորդում է 1tvnews.af հեռուստաալիքը:
Վերջին տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ: Եվս 13-ը՝ վիրավորվել:
Այդ մասին հայտնել է նահանգապետի մամուլի քարտուղարը:
Ականատեսների խոսքով՝ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը:
Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից