Հռոմի պապը կոչ է արել աղոթել ահաբեկչությունների զոհերի համար
Աշխարհ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել այս շաբաթ Ինդոնեզիայում և Բուրկինա Ֆասոյում ահաբեկչություններ հետևանքով զոհվածների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բոլորիդ կոչ են անում աղոթք հղել առ Աստված վերջին օրերին Ինդոնեզիայում և Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի համար: Աստված, ընդունիր նրանց քո տան մեջ և հավանություն տուր ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության գործողություններին»,-ասել է Ֆրանցիսկոսը' Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակի օրը տեղի ունեցած ավանդական աղոթքի մեջ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից