Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով կան տասնյակ տուժածներ
Աշխարհ
Ինդոնեզիայում առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 22-ը՝ տուժել, հունվարի 17-ին երկրի Մալուկու նահանգում (գտնվում է Մոլուքյան արշիպելագի հարավային կղզիներում) տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել է տարերային աղետների հաթահարման ազգային գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումների պատճառով վնասվել են տեղի բնակիչների 200-ից ավելի տներ:
Երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Բանդա ծովում, տեղի է ունեցել Մոլուքյան արշիպելագից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան