Երեք զինված տղամարդիկ ներխուժել են Պակիստանում գտնվող համալսարան
Աշխարհ
Reuters-ի տվյալներով՝ երեք անհայտ զինված տղամարդիկ գրավել են Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Չարսադա քաղաքի համալսարանը: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, գրավված տարածքից կրակոցներ են լսվում, բացի այդ, արդեն երկու պայթյուն է հնչել:
Այժմ համալսարանական քաղաքը շրջափակված է ոստիկանության կողմից: Գրավման պահին մի քանի տասնյակ ուսուցիչներ և ուսանողներ են եղել շենքում: Հաղորդվում է առնվազն հինգ տուժածի մասին, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:
Միջադեպի մանրամասները պարզվում են:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից