Ոստիկանությունը վնասազերծել է Պակիստանում երկու հարձակվողներին
Աշխարհ
Պակիստանի ոստիկանության աշխատակիցները հայտնել են երկու մարդկանց վնասազերծման մասին, որոնք հարձակում են իրականացրել Չարսադա քաղաքում գտնվող համալսարանի վրա, տեղեկացնում է Reuters-ը:
Պաշտոնական տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է քիմիայի դասախոսը, մոտ 50 մարդ վիրավորվել է, մի քանիսի վիճակը կրիտիկական է:
Հարձակման պահին համալսարանի տարածքում եղել է մոտ 3 հազար ուսանող:
Հաղորդվում է, որ համալսարանի շենքում հրաձգությունը շարունակվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանում գտնվող համալսարանում երկու պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է մեկ մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից