Պակիստանում համալսարանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 20 մարդ, 50-ը՝ վիրավորվել
Աշխարհ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չարսադա քաղաքի համալսարանի վրա մի խումբ զինված տղամարդկանց հարձակման հետևանքով 20 մարդ է զոհվել, առնվազն 50 ուսուցիչ և ուսանող վիրավորվել է: Ինը վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում է:
Ինչպես հաղորդում է Daily Pakistan-ը, ոստիկանությունը ոչնչացրել է երկու հարձակվողի, սակայն ևս մի քանի զինված գրոհային գտնվում է կամպուսի տարածքում: Ավելի վաղ իրավապահները հաստատել են, որ հարձակվողները չորսն էին, ի սկզբանե հաղորդվում էր երեք գրոհայինի մասին, իսկ տեղական ԶԼՄ-ները պնդում են, որ նրանց թիվը տատանվում է 6-ից 8:
Ներկայումս կամպուս են ժամանել Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումները, իսկ դեպքի վայրում ռազմական ուղղաթիռ է հայտնվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից