Պակիստանում ոչնչացվել է 4 հարձակվող
Աշխարհ
Պակիստանի իրավապահ մարմինների աշխատակիցները հաղորդել են չորս հանցագործի ոչնչացման մասին, որոնք հարձակում էին իրականացրել Չարսադա քաղաքում գտնվող համալսարանի վրա, գրում է Times of India-ն:
Բժիշկները հայտնել են հարձակման 15 զոհի մասին: Բացի այդ, ոստիկանության տվյալներով՝ առնվազն 50 մարդ վիրավորվել է:
Նշվում է, որ համալսարանի շենքում դեռևս կարող են զինված մարդիկ լինել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պակիստանում համալսարանի վրա զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից