Պակիստանի բուհերից մեկի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի
Աշխարհ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չարսադա քաղաքում համալսարանի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին հաղորդում է Dayli Pakistan պարբերականը:
Ավելի վաղ, տեղական ոստիկանությունը հաստատել է 21 մարդու մահվան փաստը, նշվում էր 50 վիրավորների մասին: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորումը:
Հարձակումը տեղի ունեցել առավոտյան, երբ բուհի տարածք են ներխուժել մի քանի զինված անձինք: Ոստիկանության տվյալներով՝ նրանք չորսն էին, սակայն, ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ հանցագործների թիվը հասել է 8-ի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան