ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան 14 ավիահարված է հասցրել ԻՊ-ի դիրքերին
Աշխարհ
ԱՄՆ-ի գլխավորությամբ Միջազգային կոալիցիան 14 ավիահարված է հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով համապատասխան հայտարարությանը:
Հիմնականում հարվածներ են հասցվել Էր-Ռամադի քաղաքի մերձակայքում:
Նշվում է, որ ոչնչացվել է նավթի ցիստեռներով երկու բեռնատար, զինյալներին պատկանող մեկ շենք, ինչպես նաև ԻՊ-ի երեք մարտական դիրք:
Ավելի վաղ հաղորդվում էր Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դիրքերին կոալիցիայի կողմից հասցված 20 ավիահարվածների մասին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից