ՌԴ ռազմատիեզերական ուժերը մեկ օրում 16 մարտական թռիչք են իրականացրել գրոհայինների օբյեկտների ուղղությամբ
Աշխարհ
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները մեկ օրում 16 մարտական թռիչք են իրականացրել Սիրիայի Լաթաքիա և Դեյր էզ Զոր նահանգներում գտնվող գրոհայինների ենթակառուցվածքի 57 օբյեկտների ուղղությամն: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական ռազմատիեզերական ուժերը ոչնչացրել են դեպի Թուրքիայի սահման շարժվող 23 նավթային ավտոցիստեռն։
Ավիահարվածների ընթացքում ոչնչացվել է նաև սիրիական Ռաքքա նահանգի նավթարդյունահանման կայանը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից