Ռուսաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը պաշտոնապես դարձել է մեկ միլիոն
Աշխարհ
Ռուսաստանում պաշտոնապես գրանցվել է 1 միլիոն ՄԻԱՎ վարակակիր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' այս մասին Իտերֆաքսին ասել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և պրոֆիլակտիկայի դաշնային գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկին:
Ավելի վաղ նա տեղեկացրել է, որ Ռուսաստանում ՄԻԱՎ-ի առաջին դեպքի արձանագրումից հետո 1987 թվականին տարբեր պատճառներով մահացել է մոտ 205 հազար ՄԻԱՎ վարակակիր: Նա շեշտել է, որ հետազոտվել է ոչ ամբողջական բնակչությունը, և փորձագետների տվյալներով այս պահին ՄԻԱՎ կրողներ կարող են լինել մինչև 1,5 միլիոն ռուսաստանաբնակներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից