Մոլդովայում բողոքի ակցիաների ժամանակ 15 մարդ է տուժել
Աշխարհ
Բողոքի ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Քիշնևում՝ Մոլդովայի խորհրդարանի շենքի մոտ, վիրավորվել է 15 մարդ: Այս մասին հայտարարել է շտապօգնության հիվանդանոցի արտակարգ իրավիճակների վարչության պետ Իգոր Կուրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Քիշնևում ընդդիմադիրները զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել, որոնք վերածվել են անկարգությունների: Ընդդիմությունը դեմ է հանդես եկել Պավել Ֆիլիպի գլխավորությամբ կառավարության հաստատմանը:
«Վերջին տվյալների համաձայն՝ շտապօգնության հիվանդանոց է տեղափոխվել 15 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան և 6 խաղաղ քաղաքացի: Հիվանդների մոտ ախտորոշվել են միջին ծանրության վնասվածքներ»,- ասել է Կուրովը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից