Բրազիլիայում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ֆուրգոնի վրա. կա 5 զոհ
Աշխարհ
Բրազիլիայի Լոնդրինա քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում, վթարի է ենթարկվել փոքր ինքնաթիռը, որն իրականացնում էր գյուղատնտեսական աշխատանքներ: Ինքնաթիռն ընկել անմիջապես ուղևորներով լի ֆուրգոնի վրա, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 20-ի կեսօրին: Հայտնի է, որ ֆուրգոնում բանվորներ են եղել, որոնք աշխատում էին ավտոճանապարհին: Միջադեպի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել:
Տուժածներից երեքի վիճակը ծանր է գնահատվում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից