Դոլարի փոխարժեքը գերազանցեց 84 ռուբլին, եվրոն՝ 92 ռուբլուց ավելի է
Ռուսաստան
Մոսկվայի բորսայում հունվարի 21-ին շարունակվող սակարկությունների ընթացքում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել է 3,43 ռուբլով և կազմել 84,81 ռուբլի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Դա 3,71 ռուբլով ավելի է 2014 թվականի դեկտեմբերի 14-ին գրանցված առավելագույն ցուցանիշից:
Դոլարն ավելի թանկ է արժեցել միայն 1988 թվականին ռուբլու անվանափոխումից առաջ: ՌԴ Կենտրոնական բանկի կուրսով 1997 թվականի դեկտեմբերի 30-ին դոլարն արժեր 5 հազար 960 ռուբլի:
Եվրոյի փոխարժեքը բարձրացել է 3,92 ռուբլով՝ մինչև 92.55 ռուբլու նշագիծ:
Brent նավթի գինը դանդաղեցրել է անկումը, սակայն դեռևս աճ չի արձանագրում շաբաթվա սկզբից արժեքի 4,5 տոկոսը կորցնելուց հետո: Լոնդոնի ICE բորսայում Brent մակնիշի նավթի 2016 թվականի մարտի մատակարարման ֆյուչերսի արժեքը հունվարի 21-ին իջել է 0,9 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 27,63 դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)