Թուրքիայի վարչապետը ՌԴ-ին մեղադրել է Սիրիայի հարցով բանակցությունները խափանելու փորձի մեջ
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է որոշ ուժերի մասին, որոնք փորձում են խաթարել Սիրիայում ընթացող պատերազմի հարցով բանակցությունները, հաղորդում է Reuters-ը:
Ելույթ ունենալով Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, վարչապետն ասել է, որ «որոշ ուժեր, այդ թվում՝ Ռուսաստանը», փորձում են խափանել բանակցությունների ընթացքը, դրանց միացնելով «Ժողովրդական պաշտպանության զորքերին»՝ քրդական մարտական շարժում, որն Անկարան ահաբեկչական է համարում:
«Ահաբեկչական խմբավորումները չպետք է ներկայացվեն բանակցություններին»,- հայտարարել է Դավութօղլուն:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ Անկարայի համար տարբերություն չկա Քրդական բանվորական կուսակցության, «Իսլամական պետության» և Թուրքիայում արգելված այլ խմբավորումների միջև, որոնք ակտիվ են տարածաշրջանում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան