Աֆղանստանի նախագահը հայտարարել է երկրում «Ալ Քաիդայի» ազդեցության վերականգնման մասին
Աշխարհ
«Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցն զգալի չափով վերականգնել է ազդեցությունն Աֆղանստանում՝ հակառակ դրա թուլացման վերաբերյալ կանխատեսումներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 21-ին: Նա նշել է, որ ահաբեկիչներն Աֆղանստան են ժամանում բազմաթիվ պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, Չինաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Մերձավոր Արևելքի արաբական երկրներից:
Գանին ընդգծել է, որ «Ալ Քաիդան» վերականգնվել է»: «2015 թվականի սկզբին լավատեսական ենթադրություններ կային այն առիթով, թե դրա հզորությունն զգալիորեն կրճատվել է: Այժմ դա այդպես չէ»,- նշել է Աֆղանստանի ղեկավարը:
Այդ կապակցությամբ Գանին մյուս պետություններին կոչ է արել օդից լրացուցիչ օժանդակություն տրամադրել Աֆղանստանի զորքերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից