Հունաստանի ափերի մոտ խորտակվել է միգրանտների փոխադրող երկու նավ, զոհվել է ավելի քան 20 մարդ
Աշխարհ
Հունաստանի ափերի մոտ, Էգեյան ծովում, խորտակվել է միգրանտների փոխադրող երկու նավ, զոհվել է առնվազն 21 մարդ, տասնյակ նավաբեկյալների հաջողվել է փրկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Ըստ նրա տվյալների՝ խոսքը երկու առանձին միջադեպերի մասին է: Նավերից մեկը, որի վրա գտնվում էր 48 մարդ, խորտակվել է Ֆարմակոնիսի կղզու ափերի մոտ, մյուսը, որի ուղևորների ստույգ թիվն անհայտ է մնում, Կալոլիմնոս կղզու մերձակայքում:
Առափնյա պահպանության ուժերին հաջողվել է փրկել 26 մարդու: Ներկայումս փրկարարական գործողությունը շարունակվում է:
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալներով՝ տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 704 հազար միգրանտներ: Առավել մեծ թվով փախստականների ընդունել է Հունաստանը՝ 560 հազար. Իտալիա է ժամանել 139,5 հազար միգրանտ: Դրա հետ մեկտեղ տարեսկզբից ավելի քան 3,2 հազար մարդ զոհվել է ծովում՝ Եվրոպա հասնելու փորձ կատարելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից