Մերայա Քերին նշանվել է միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ
Աշխարհ
Ամերիկացի երգչուհի Մերայա Քերին նշանվել է ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ: Ամուսնության ժամկետը տակավին որոշված չԷ: Այդ մասին հաղորդել է հռչակավոր մարդկանց կյանքի մասին պատմող TMZ կայքը:
Փաքերը Նյու Յորքում իր սիրեցյալին ժամադրության է հրավիրել՝ գաղտնի այնտեղ կանչելով նաեւ նրա ընկերներին: Նրանց ներկայությամբ նա, ծնկի գալով, առաջարկություն է արել Մերայային, որը վերջինս ընդունել Է նշանի մեծ մատանիով հանդերձ:
Զույգը հանդիպում է 2015 թականի հունիսից: Նրանք ծանոթացել են այն բանից երկու ամիս հետո, երբ երգչուհին ապահարզան տվեց երկրորդ ամուսնուն՝ Նիկ Քենոնին՝ իր երկու երեխաների հորը:
Փաքերը երեք երեխա ունի երկու ամուսնություններից: Forbes հանդեսը նրա կարողությունը գնահատում Է 4,5 միլիարդ դոլար: Քերին 45 տարեկան է, նրա սիրեցյալը երեք տարով մեծ Է:
Քերին ամենահաջողակ երգչուհիներից մեկն Է երաժշտության պատմության մեջ. նրա ձայնասկավառակները վաճառվել են ավելի քան 200 միլիոն օրինակով: «Գրեմմիի» հինգ մրցանակների դափնեկիր Է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից