Թուրքիան հայտնել է Սիրիայի շուրջ բանակցություններից դուրս գալու պայմանները
Աշխարհ
Թուրքիան դուրս է գալու Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցով միջազգային խմբից, եթե հակամարտության դեէսկալացիայի բանակցային գործընթացներին կմասնակցի սիրիացի քրդերի խումբը:
Ժնևում բանակցություններին քրդերի մասնակցության դեպքում կոշտ միջոցների վերաբերյալ զգուշացումն Անկարան արդեն փոխանցել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային, հաղորդում է Foreign Policy-ն:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ով մոտ ժամանակներս պետք է այցելի Թուրքիա, մտադիր է համոզել Անկարային հրաժարվել այդպիսի միջոցներից՝ շփման խմբի ցանկացած կազմի դեպքում:
Միջսիրիական բանակցությունները Ժնևում նախատեսված են հունվարի 25-ին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան