Կանադայում դպրոցականը սպանել է իր եղբայրներին ու քաղաքապետի աղջկան
Աշխարհ
Դեռահասը, ով կրակ է բացել մասնավոր դպրոցում, սպանել է իր երկու եղբայրներին և քաղաքապետի դստերը, որը որպես ուսուցչուհի էր աշխատում, հայտնում է AP գործակալությունը:
Հաղորդվում է նաև չորրորդ զոհի մասին, թեև նրա ինքնությունը չի բացահայտվել: Բացի այդ, երկու մարդ վիրավորվել է, նրանց վիճակը ծանր է:
Անչափահաս հանցագործի անունն ու նրա շարժառիթները հայտնի չեն:
Հրաձգությունը տեղի է ունեցել հնդկական բնակավայր Լա-Լոշի դպրոցում, որը գտնվում է Սասկաչևան նահանգում: Այնտեղ սովորում է 900 աշակերտ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից